13:16  ,  13 փետրվարի, 2016

Զիդան. Դեմ չեմ, որ «Բարսելոնան» եզրափակիչն անցկացնի մեր ստադիոնում

Դեմ չեմ, որ «Բարսելոնան» եզրափակիչն անցկացնի մեր ստադիոնում, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ խոսելով Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում անցկացնելու հավանականության մասին:

«Ես կնայեմ այդ հանդիպումը, քանի որ սիրում եմ ֆուտբոլ եւ ցանկանում եմ տեսնել լավ խաղ: Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կխաղան եւ ով կհաղթի:

Բայց նաեւ հասկանում եմ, թե ինչու «Ռեալի» երկրպագուները չեն ցանկանում իրենց ստադիոնում տեսնել «Բարսելոնայի» հնարավոր հաղթանակը: Կարծում եմ՝ «Բարսելոնայի» երկրպագուները եւս չէին ցանկանա, որ «Ռեալը» գավաթը նվաճեր իրենց ստադիոնում»,- Զիդանի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է «Սեւլիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնել «Ռեալի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում