12:41  ,  13 փետրվարի, 2016

Անչելոտին մտադիր է «Բավարիա» հրավիրել Բենզեմային եւ Խամես Ռոդրիգեսին

Կարլո Անչելոտին ամռանը մտադիր է Մյունխենի «Բավարիա» հրավիրել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային եւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:

Իտալացի մասնագետը գերմանական ակումբի ղեկավարությանը խնդրել է սկսել բանակցություններն Արքայական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը:

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն ամռանը «Բավարիայում» կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային, որը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում