11:41  ,  13 փետրվարի, 2016

France Football. Բուֆոնը՝ ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ

France Football-ի հարցման արդյունքում, ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ է ճանաչվել Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» խաղացող Ջանլուիջի Բուֆոնը, որը ստացել է ձայների 44 տոկոսը:

Երկրորդ տեղում է հայտնվել Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբյեն Բարտեզը՝ 17 տոկոս:

7-ական տոկոս են ստացել նախկին ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լեւ Յաշինն ու գերմանացի Օլիվեր Կանը:

Իսպանացի Իկեր Կասիլյասն ու գերմանացի Մանուել Նոյերը ստացել են 6-ական տոկոս:

Հարցմանը մասնակցել է 24548 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում