00:33  ,  13 փետրվարի, 2016

«Բանանցը» պայմանագիր է կնքել Կալմանով եղբայրների հետ

Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» պայմանագրեր է ստորագրել Ասլան եւ Սոսլան Կալմանովների հետ, հայտնում է ակումբի կայքը:

22-ամյա երկվորյակ եղբայրները նախորդ տարվա նոյեմբերից էին մարզվում «Բանանցի» կազմում: 2 ֆուտբոլիստների տրանսֆերային հարցերը կարգավորվել են եւ նրանք հայտավորվել են Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար: 

Ռուսաստանցի ֆուտբոլիստները նախկինում խաղացել են «Ալանիա», «Սեւաստոպոլ» եւ «Ուլիս» ակումբներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս