00:03  ,  13 փետրվարի, 2016

Էրիկ վան դեր Մեեր. Մալաքյան եղբայրները շատ տաղանդավոր են

Դնեպրոձերժինսկի «Ստալի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ վան դեր Մեերը խոսել է թիմում փորձաշրջան անցնող Էդգար ու Գոռ Մալաքյանների մասին:

«Կարծում եմ՝ կարելի է տեսնել, որ Գոռի մոտ կա տաղանդ, որը պետք է օգտագործել: Սակայն ֆուտբոլիստը դեռ պետք է հարմարվի ուկրաինական ֆուտբոլին, քանի որ այստեղ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, արագություններն այլ են: Դեռ ունենք ժամանակ: Գոռն ու Էդգարը դեռ 3 օր են մարզվում թիմի հետ: Նկատելի է նաեւ, որ Էդգարն ավելի փորձառու է եւ ավելի արագ է հարմարվում նոր իրականություններին: Ժամանակը ցույց կտա, բայց կարող եմ ասել մի բան, որ այս ֆուտբոլիստները շատ տաղանդավոր են»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները փետրվարի 12-ին «Ստալի» կազմում մասնակցել էին Բելցիի «Զարյայի» դեմ ստուգողական խաղին, որում Էդգարը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում հայ կիսապաշտպանները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում», որը դեռ հայտարարություն չի արել նրանց ապագայի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով