23:05  ,  12 փետրվարի, 2016

«Կորինտիանսի» կիսապաշտպանը կմիանա Հայաստանի հավաքականին

Հայկական ծագումով բրազիլացի կիսապաշտպան Վագներ Գդիկյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել բրազիլական «Կորինտիանսի» հետ:

Bucket Group Sports Management ընկերության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այս տարվա հունիսին 19-ամյա ֆուտբոլիստը ստանալու է հայկական անձնագիր եւ միանալու է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում