22:50  ,  12 փետրվարի, 2016

Հովհաննես Համբարձումյանը գրավել է Օդեսայի «Չեռնոմորեցի» դարպասը

Թուրքիայում հավաք անցկացնող մակեդոնական «Վարդարը» փետրվարի 12-ին ստուգողական խաղում 2:0 հաշվով հաղթել է Օդեսայի «Չեռնոմորեցին», հայտնում է ակումբի կայքը:

Մակեդոնական ակումբը 2 գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսում, իսկ խաղի վերջակետը 75-րդ րոպեին դրել է Հովհաննես Համբարձումյանը: Հայաստանի հավաքականի պաշտպանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ 68-րդ րոպեին ստացել է նաեւ դեղին քարտ: «Վարդարի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը չի մասնակցել հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում