00:11  ,  13 փետրվարի, 2016

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մեկնարկը տրված է. Հայ մարզիկների մրցումային օրերը

Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացել է ձմեռային երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը եղել է դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Լիլեհամերում Հայաստանի 2 ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի հենց Միքայել Միքայելյանը, որը հանդես կգա փետրվարի 13-ին, 16-ին եւ 18-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գեղասահքի մրցաշարում ուժերը կփորձի փետրվարի 14-ին ու 16-ին: Պատանեկան Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English