21:07  ,  12 փետրվարի, 2016

«Ռեալում» փնտրում են դավաճանի

Մադրիդի «Ռեալը» փորձում է գտնել այն մարդուն, որը լրատվամիջոցներին էր փոխանցել ուելսցի Գարեթ Բեյլի եւ գերմանացի Տոնի Կրոսի պայմանագրերում նշված թվերն ու «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ձախողված տրանսֆերի մանրամասները, գրում է El Mundo Deportivo-ն:

Վերջերս Football Leaks-ը հրապարակել էր ֆուտբոլիստների եւ «Ռեալի» միջեւ պայմանագրերում նշված տեղակատվությունը: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խիստ զայրացած ու անհանգստացած է միջադեպի կապակցությամբ: «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ այդ տեղակատվությունը լրատվամիջոցներին տրամադրել է ակումբի անդամներից մեկը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում