20:47  ,  12 փետրվարի, 2016

Բենզեմա. Ինձ այնպես են վերաբերվում, կարծես ահաբեկիչ եմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման պատմել է, որ հանրության վերաբերմունքը նրա հանդեպ փոխվել է «Լիոնի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործին առնչություն ունենալու պատճառով:

«Շատ զայրացած ու վիրավորված եմ մամուլի հրապարակումներից: Պետք չէ, որ իմ ընտանիքը սխալ տեղակատվություն լսի բոլոր ալիքներով: Ինձ այնպես են վերաբերվում, կարծես ահաբեկիչ եմ: Խոսքն արդեն ոչ թե Վալբուենայի տեսանյութի մասին է, այլ՝ Բենզեմայի գործի: Ի ուրախություն ինձ, ես հոգեպես ուժեղ եմ, սակայն այդ ամենը խելագարություն է: Ինձ ամենաշատ ցավ պատճառում են հարազատներիս արցունքները»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Հիշեցնենք, որ այդ գործի պատճառով Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի ազգային հավաքականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում