19:50  ,  12 փետրվարի, 2016

Չավի. Դիբալան ու Վերատին «Բարսելոնայի» համար են, Պոգբան չի համապատասխանում

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Չավի Հերնանդեսը կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի համապատասխանում կատալոնական ակումբի խաղաոճին:

«Ինձ հիացնում են Պաուլո Դիբալան ու Մարկո Վերատին: Իմ կարծիքով, նրանք օժտված են «Բարսելոնայի» գենով: Նրանց տեսնում եմ որպես «Բարսելոնայի» ապագա խաղացողներ:

Ինչ վերաբերում է Պոլ Պոգբային, ապա նա ուժեղ ֆուտբոլիստ է: Ինքս զգացել եմ դա նրա դեմ խաղալիս: Նա հաջողության կհասնի Ֆրանսիայի հավաքականում, ինչպես դա անում է «Յուվենտուսում»: Սակայն Պոգբայի խաղաոճը չի համապատասխանում «Բարսելոնային»: Ես ոչ թե թերագնահատում եմ նրան, այլ՝ հակառակը: Եթե ինձ առաջարկեին Պոգբային, ես չէի հրաժարվի նրանից»,- քաթարյան «Ալ Սադի» 36-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս