18:09  ,  12 փետրվարի, 2016

Մեսիի նոր ավտոմեքենան (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի «նոր ավտոմեքենային»:

Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Մեսին գնել է 1957 թվականի արտադրության Ferrari 335 S Spider Scaglietti ավտոմեքենա, որը Փարիզում վաճառվել էր 32 միլիոն եվրոյով: Նշվում էր նաեւ, որ աշխարհի ամենաթանկ մեքենայի աճուրդին մասնակցել է նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Այդ լուրերի կապակցությամբ Մեսին հրապարակել էր խաղալիք մեքենայի լուսանկար՝ նշելով, որ գնել է այդ մեքենան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում