20:20  ,  12 փետրվարի, 2016

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ. Յուրա Մովսիսյանը կոնֆլիկտ ուներ Մուսլինի հետ

Վորոնեժի «Ֆակելի» ռուս կիսապաշտպան Օլեգ Սամսոնովը պատմել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» հանդես գալու տարիներին կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի հետ:

«Մովսիսյանը բարի, ազնիվ ու պարզ տղա է, որն ունի հիանալի տվյալներ: Յուրային պետք է մարզիչ, որը նրան ազատություն կտա խաղադաշտում: Տարբեր սխեմաների մեջ նա կարող է կորել, ինչպես «Սպարտակում»: Մուսլինը կոնֆլիկտ ուներ Յուրայի հետ»,- «Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարում» խաղացել է 2011-2012-ը, իսկ վերջերս տեղափոխվել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս