17:02  ,  12 փետրվարի, 2016

Էդգար Մալաքյանը գոլային փոխանցում է կատարել «Ստալի» կազմում

Դնեպրոձերժինսկի «Ստալը» ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է Բելցիի «Զարյային», հայտնում է ակումբի կայքը:

«Ստալում» փորձաշրջան անցնող Էդգար ու Գոռ Մալաքյանները հանդես են եկել մեկնարկային կազմում: Էդգարն առաջին խաղակեսում դարձել է գոլային փոխանցման հեղինակ եւ փոխարինվել ընդմիջմանը, իսկ Գոռը հանդես է եկել 80 րոպե:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյանները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում