17:33  ,  12 փետրվարի, 2016

Պրիմերա. Մեսին ու Էմերին լավագույններն էին հունվարին (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է իսպանական Պրիմերայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է AS-ը:

Նախորդ ամիս Արգենտինայի հավաքականի ավագն Իսպանիայի առաջնության 5 խաղերում խփել է 6 գոլ: Ընդ որում՝ Մեսին առաջին անգամ է արժանանում այս մրցանակին:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սեւիլիան» գլխավորող Ունաի Էմերին: Հունվարին «Սեւիլիան» անցկացրել է 5 խաղ՝ վաստակելով 10 միավոր, իսկ Պրիմերայի 23-րդ տուրից հետո 5-րդ տեղում է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս