16:34  ,  12 փետրվարի, 2016

«Սպարտակի» գլխավոր տնօրենը չի բացառել Յուրա Մովսիսյանի վերադարձը

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»:

«Տեղափոխվելուց առաջ զրուցեցի Յուրայի հետ, եւ մենք լավ բաժանվեցինք: Նա ակումբի դեմ ոչինչ չուներ: Հասկանում եմ նրա՝ MLS-ում խաղալու ցանկությունը:

Ինչ վերաբերում է Մովսիսյանի վերադառնալուն, ապա երբեք մի ասա երբեք: Եթե Յուրան դրսեւորի լավագույն կողմերը, խաղա իր լավ ժամանակների պես, ապա ամեն ինչ հնարավոր է: «Սպարտակից» հեռացած բոլոր տղաներին մաղթում եմ կարիերայի հաջող շարունակություն, նրանք ֆուտբոլ խաղալ գիտեն»,- Ռոդիոնովի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» մինչեւ 2016-ի ավարտը վարձակալել Մովսիսյանին, որն ամերիկյան ակումբում խաղացել էր նաեւ 2007-2009-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում