ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խաղադրույքներ է կատարում մարզական իրադարձությունների վրա: Այդ մասին նա խոստովանել է «Երեկոյան շոու Ստիվեն Կոլբերի հետ» հաղորդման ժամանակ, գրում է Card Player-ը:
Հաղորդավարն իր հերթին նախագահին հիշեցրել է, որ ԱՄՆ-ում Նեւադա նահանգից դուրս խաղադրույքներ կատարելն անթույլատրելի է: Օբաման էլ կատակելով պատասխանել է, որ ինքն իրեն ներել է այդ իրավախախտման համար:
Օբաման նաեւ պատմել է, որ դիտել է «Կարոլինա Պանտերսի» եւ «Դենվեր Բրոնկորսի» միջեւ ամերիկյան ֆուտբոլի Սուպերբոլ-2016-ի եզրափակիչ խաղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում