14:46  ,  12 փետրվարի, 2016

Բեյլը չի մասնակցի «Ռոմայի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի Հռոմի «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, գրում է AS-ը:

Բացի այդ, հարցականի տակ է Ուելսի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ դերբիին, որը կկայանա փետրվարի 27-ին:

Բեյլը շարունակում է վերականգնել վնասվածքից, իսկ «Ռեալի» ու «Ռոմայի» միջեւ խաղը կայանալու է փետրվարի 17-ին Հռոմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում