15:12  ,  12 փետրվարի, 2016

ՊՍԺ-ն տարեկան 40 միլիոն է առաջարկում Նեյմարին

Ֆրանսիական ՊՍԺ-ն միացել է այն ակումբներին, որոնք ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին:

UOL Esporte-ն գրում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Բրազիլիայի հավաքականի ավագին: Նեյմարն ու «Բարսելոնան» դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի հարցում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը, իսկ կլաուզուլան կազմում է 190 միլիոն եվրո:

Բրազիլացի հարձակվողին ցանկանում են ձեռք բերել նաեւ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս