12:05  ,  12 փետրվարի, 2016

Մեսին ցուցադրել է, թե ինչ մեքենա է գնել (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցուցադրել է, թե վերջերս ինչ ավտոմեքենա է գնել:

«Սա այն մեքենան է, որը, ինչպես ասում են, ես եմ գնել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արգենտինայի հավաքականի ավագը՝ տեղադրելով խաղալիք մեքենայի լուսանկար: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսին գնել է 1957 թվականի արտադրության Ferrari 335 S Spider Scaglietti ավտոմեքենա, որը Փարիզում վաճառվել էր 32 միլիոն եվրոյով: Որոշ աղբյուրներ նշում էին, որ աշխարհի ամենաթանկ մեքենայի գնորդն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում