09:12  ,  12 փետրվարի, 2016

«Բանանցը» ժամանել է Կիպրոս (ֆոտո)

Երեւանի «Բանանցը» ժամանել է Կիպրոս, որտեղ կանցկացնի այս տարվա երկրորդ ուսումնամարզական հավաքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բանանցն» Այա Նապա է մեկնել 25 ֆուտբոլիստներով: Սոչիում կայացած հավաքին մասնակցած 21 ֆուտբոլիստներին (Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գեւորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաեւ, Էդգար Մովսիսյան) միացել են թիմի նորեկներ Սոսլան Կաչմազովը, Յասմին Մեցինովիչը, Դենիս Մահմուդովը եւ փորձարկվող մեկ ֆուտբոլիստ: 

Փետրվարի 13-ին՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, Լիմասոլ քաղաքում «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի Սերբիայի նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր «Չուկարիչկի» թիմի դեմ: «Չուկարիչկին» Սերբիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ տեղում է գտնվում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում