00:29  ,  12 փետրվարի, 2016

Յուրա Մովսիսյանը հեռացվել է ստուգողական խաղում

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Պորտլենդ Թիմբերսի» հետ եւ պարտվել է նվազագույն հաշվով: Մրցակցի հետ վիճաբանության համար առաջին խաղակեսում հեռացվել է Հայաստանի հավաքականի եւ «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Պորտլենդի» ֆուտբոլիստը կոպիտ է խաղացել Մովսիսյանի հետ պայքարում, ինչից հետո հայ հարձակվողը հրել է նրան: Սկսվել է քաշքշուկ, որից հետո Յուրան ստացել է կարմիր քարտ:

Հիշեցնենք, որ MLS -ի նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտին: «Ռեալ Սոլթ Լեյքը» մարտի 6-ին կհյուրընկալվի «Օռլանդո Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում