00:18  ,  12 փետրվարի, 2016

Ռոբինյոն ունի նոր թիմ

Բրազիլացի հարձակվող Ռոբինյոն տեղափոխվել է «Աթլետիկո Մինեյրո», հաղորդում է բրազիլական ակումբի կայքը:

Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր: Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում:

Ռոբինյոն ուներ ազատ գործակալի կարգավիճակ եւ ակումբն անվճար է ձեռք բերել ֆուտբոլիստին: Ռոբինյոյի նախորդ ակումբը չինական «Գունաչժոու Էվերգրանդն» էր:

32-ամյա ֆուտբոլիստը չինական ակումբում անցկացրել է 10 հանդիպում եւ խփել է մեկ գոլ, կատարել է մեկ գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում