23:07  ,  11 փետրվարի, 2016

Լիոնել Մեսին վերադարձել է «Բարսելոնայի» ընդհանուր խումբ

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին փետրվարի 9-ին երիկամային քարերի հեռացման վիրահատություն տանելուց հետո փետրվարի 11-ին վերսկսել է մարզումները կատալոնական թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Իսպանիայի չեմպիոնների պաշտոնական կայքը:

«Բարսելոնայի» բժշկական շտաբից հայտնել են, որ Մեսին պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը: Փետրվարի 14-ին «Բարսելոնան» կմրցի «Սելտայի» հետ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս