19:12  ,  12 փետրվարի, 2016

Հայ ֆուտբոլիստուհին միացել է ռուսական ակումբին

Հայ ֆուտբոլիստ Քրիստինե Ալեքսանյանը տեղափոխվել է ռուսական «Ռոսիյանկա» ակումբ եւ կիսվել տպավորություններով:

«Այսօր «Ռոսիյանկան» երկրի ամենահեռանկարային թիմերից է: Արդեն 13 տարի ֆուտբոլում եմ եւ տեսնում եմ դա: Անհամբերությամբ եմ սպասում մրցաշրջանի մեկնարկին: Կարծում եմ՝ «Ռոսիյանկային» կհաջողվի նվաճել բոլոր տիտղոսները»,- Ալեքսանյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ 174 սմ հասակ ունեցող Քրիստինեն հանդես է գալիս պաշտպանությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում