10:10  ,  12 փետրվարի, 2016

Ալեքսանդր Գրիգորյան. Ինձ համար կարեւոր կլինեն 2 գործոններ

Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է կիպրոսյան հավաքին:

«Կիպրոսյան հավաքը շատ կարեւոր է: Այն ցույց կտա, թե ճանապարհի որ փուլում ենք մենք: Մեր նպատակը տեղն Առաջին դիվիզիոնում պահպանելն է: Ինձ համար կարեւոր կլինեն 2 գործոններ՝ խաղի որակն ու արդյունքը:

Ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությունը տեղեկատվական մրցաշար է ֆուտբոլիստների եւ մարզիչների համար: Պետք է պահպանենք բալանսը՝ արդյունքի հասնելով առանց կորուստների: Ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ, որ այս մրցաշարը կարեւոր է, սակայն առաջնության երկրորդ շրջանի նախապատրաստական փուլերից մեկն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «ԲՄԱ-Էներգիայի» կայքը:

Կիպրոսում փետրվարի 14-23-ը կայանալիք Ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «ԲՄԱ-Էներգիան» մրցելու է «Տոմի», «Սիբիրի» ու «Բալթիկայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում