Վենեսուելայում շրջվել է արգենտինական «Ուրական» ակումբի ավտոբուսը, հաղորդում է ESPN-ը: Թիմը վերադառնալիս է եղել Կարակասում տեղի ունեցած Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հանդիպումից: Միջադեպը տեղի է ունցել Կարակասի Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանից ոչ հեռու:
33-ամյա կիսապաշտպան Պատրիսիո Տորանսոն, 23-ամյա հարձակվող Դիեգո Մենդոսը եւ ֆիզպատրաստության մարզիչ Պաբլո Սանտելան ծանր վիճակում հոսպիտալացվել են: Մյուսները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում