21:14  ,  11 փետրվարի, 2016

Անչելոտի. Գերմաներեն սովորելը բարդ է

Մյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ, 56-ամյա Կարլո Անչելոտին խոստովանել է, որ բարդ է գերմաներեն սովորելը:

«Երբ 2009 թվականին մեկնեցի Իտալիայից, օտար լեզու չգիտեի եւ շատ էի կաշկանդվում: Բայց Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Անգլիայում իմ գործերը լավ էին: Հույս ունեմ, որ Գերմանիայում նույնպես ամեն ինչ լավ կլինի: Գերմաներեն սովորելը բարդ է, բայց ես համառորեն ուսումնասիրում եմ: Ես կտիրապետեմ գերմաներեն»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին 2015թ. մայիսին հեռացվել է Մադրիդի «Ռեալից»: Ամռանը նա կփոխարինի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում