21:42  ,  11 փետրվարի, 2016

Արկադի Թումանյան. Կնքեցի կարիերայիս առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը

18-ամյա կիսապաշտպան Արկադի Թումանյանը պայմանագիր է կնքել Օդեսսայի «Չեռնոմորեցի» հետ:

«Շատ եմ հավանում «Չեռնոմորեցը»: Ակումբն ունի լավ ենթակառուցվածք, մարզաբազա, կոլեկտիվ, որն անմիջապես ընդունեց ինձ: Ցանկանում էի խաղալ 9 համարով, բայց զաբղված էր: Վերցրեցի ծննդյանս տարեթիվը՝ 98:

Գործակալս եղբայրս է: Նա առաջարկեց մի քանի տարբերակներ, բայց ես ցանկացա խաղալ «Չեռնոմորեցում»: Կնքեցի կարիերայիս առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Այն նախատեսված է 1.5 տարով:  

Ուկրաինան իմ զարգացման համար լավագույն տեղն է: «Չեռնոմորեցը» շատ հեռանկարային ակումբ է, որտեղ խաղում են հավաքականների ներկայացուցիչներ: Հույս ունեմ արդարացնել մարզիչների սպասելիքները:

Կապրեմ մարզաբազայում: Դեռ շատ երիտասարդ եմ եւ ամբողջ ժամանակս կտրամադրեմ մարզումներին: Այստեղ շատ լավ պայմաններ են»,- Թումանյանի խոսքը մեջբերում է «Չեռնոմորեցի» պաշտոնական կայքը:

Արկադի Թումանյանը Խարկովի ֆուտբոլի մարզադպրոցի սան է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում