19:46  ,  11 փետրվարի, 2016

«Հոֆենհայմն» ունի Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

«Հոֆենհայմի» երիտասարդական թիմի մարզիչ Յուլիան Նագելսմանը նշանակվել է գերմանական ակումբի առաջին թիմի գլխավոր մարզիչ: 28-ամյա մասնագետը դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը:

Նագելսմանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս, հաղորդում է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը: Սպասվում էր, որ Նագելսմանը թիմը կգլխավորի ամռանը, սական առողջական խնդիրների պատճառով գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացավ 63-ամյա Հուբերտ Ստեվենսը եւ նշանակումը տեղի ունեցավ արդեն այժմ: Ստեվենսն ունի սրտային առիթմիա եւ պետք է վիրահատվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս