20:10  ,  11 փետրվարի, 2016

Ռեյնգոլդը համեմատել է Մովսիսյանին եւ Մելգարեխոյին

Մոսկվայի «Սպարտակի» վետերան Վալերի Ռեյնգոլդը համեմատել է ռուսական ակումբից ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ «Սպարտակի» նորեկ, պարագվայցի հարձակվող Լորենսո Մելգարեխոյին:

«Յուրան նախկինը չէր եւ պետք էր նրան վաճառել: Մելգարեխոն ունիվերսալ խաղացող է: Մովսիսյանը զուտ կենտրոնական հարձակվող է, իսկ պարագվայցին խաղում է հարձակման ամբողջ լայնությամբ: Ես նախապատվությունը տալիս եմ Մելգարեխոյին»,- Ռեյնգոլդի խոսքը մեջբերում է rusfootball-ը:

Հիշեցնենք, որ 28-ամյա Մովսիսյանը վարձակալությամբ է տեղափոխվել ՄԼՍ-ի ակումբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սպարտակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում