18:47  ,  11 փետրվարի, 2016

«Արսենալի» համասեփականատերը գնել է Լոս Անջելեսից մեծ տարածքով ռանչո

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խոշորագույն բաժնետեր Սթեն Կրոնկեն Տեխասում գնել է ռանչո, որի տարածքը Լոս Անջելեսից մեծ է: 216,5 հազար հեկտարի համար Կրոնկեն վճարել է 725 միլիոն դոլար, հաղորդում է Daily Mail-ը:

Կրոնկեի կարողությունը գնահատվում է 6,3 միլիարդ դոլար: Kroenke Sport Enterprises-ին է պատկանում «Արսենալի» բաժնետոմսերի 62,89 տոկոսը: Կրոնկեին են պատկանում բասկետբոլային «Դենվեր Նագեթս», հոկեյի «Կոլորադո Էվալանշ», ֆուտբոլային «Կոլորադո Ռեփիդս» ակումբները, ամերիկյան ֆուտբոլի «Սենթ Լուիս Ռեմս» ակումբի 40 տոկոսը: Միլիարդատերը զբաղվում է նաեւ անշարժ գույքի առեւտրով, կաբելային հեռուստատեսությամբ, տարբեր միջոցառումների տոմսերի վաճառքով: Կրոնկեի կինը Էն Ուոլթոնն է, որին կանցնի ամերիկայն Wal-Mart Stores սուպերմարկետների ցանցը (10 հազարից ավելի սուպերմարկետներ 27 երկրներում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում