18:12  ,  11 փետրվարի, 2016

«Գանձասար-Կապանը» կհանդիպի Մանուչարյանի եւ Սարկիսովի թիմերի հետ

«Գանձասար-Կապանը» փետրվարի 12-ից 10-օրյա մարզումային հավաք կանցկացնի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքի «Գիգանտ» մարզահամալիրում: Նախատեսված է նաեւ երեք ստուգողական հանդիպում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 15-ին Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչրայնը: Երեք օր անց կապանյան թիմի մրցակիցը կլինի Ռոստովի ԲՄԱ-ն: Հավաքը կավարտվի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ ստուգողական խաղով, որը տեղի կունենա փետրվարի 21-ին: Հիշեցնենք, որ «Վոլգայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում