16:37  ,  11 փետրվարի, 2016

«Շիրակին» են միացել սերբ ֆուտբոլիստներ

Փետրվարի 11-ին Գյումրիի «Շիրակին» են միացել երկու սերբ ֆուտբոլիստներ, որոնք կանցնեն փորձաշրջան, հայտնում է ակումբի կայքը:

28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլեւիչը մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերը հանդես է եկել բոսնիական «Տրավնիկ» ակումբում։

26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել մակեդոնական «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։  Ստոսկովիչը խաղացել է նաեւ Սերբիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում