14:40  ,  11 փետրվարի, 2016

Գվարդիոլան Վալդեսին կհրավիրի «Մանչեսթեր Սիթի»

Իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին, որը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու բելգիական «Ստանդարտում», գրում է Sport.es-ը:

Գվարդիոլան 34-ամյա իսպանացու հետ աշխատել է «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն այս մրցաշրջանի վերջում է գլխավորելու անգլիական ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում