11:54  ,  11 փետրվարի, 2016

Պաշտոնական. Բլանը երկարաձգեց ՊՍԺ-ի հետ պայմանագիրը

Ֆրանսիական ՊՍԺ-ն երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանիի հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

50-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ամառը: Բլանը 2013/14 մրցաշրջանից առաջ է գլխավորել ՊՍԺ-ն, որի հետ 2 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու 3 անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 25-րդ տուրից հետո փարիզցիները 24 միավոր առաջ են անցել երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից», իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հանդիպելու են Լոնդոնի «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում