11:28  ,  11 փետրվարի, 2016

Գերմանիայի Գավաթ. Դորտմունդի «Բորուսիան» կհանդիպի «Հերտային»

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղերից հետո կայացել է հաջորդ փուլի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան» եզրափակիչի ուղեգրի համար արտագնա հանդիպում կանցկացնի Բեռլինի «Հերտայի» հետ, իսկ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կընդունի Բրեմենի «Վերդերին»:

Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչի խաղերը կանցկացվեն 2016 ապրիլի 19-ին եւ 20-ին, գրում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի գործող գավաթակիր «Վոլֆսբուրգը» չէր կարողացել պաշտպանել տիտղոսը՝ 1/16 եզրափակիչում պարտվելով «Բավարիային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում