10:11  ,  11 փետրվարի, 2016

Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է պատմության առաջին թենիսիստը, որը 600 շաբաթվա ընթացքում տեղ է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակում, գրում է Tennis.com-ը:

Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է ամերիկացի Ջիմի Քոնորսը (595 շաբաթ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է նրա հայրենակից Իվան Լեդլը (499 շաբաթ):

Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում