00:27  ,  11 փետրվարի, 2016

Կատալոնացի լրագրողը հեռացվել է աշխատանքից «Ռեալի» մասին անհաջող կատակի պատճառով

Կատալոնացի լրագրող Վիկտոր Ալտադիլը հեռացվել է Կատալոնիայի Radio International ռադիոկայանից Մադրիդի «Ռեալի» մասին անհաջող կատակի պատճառով:

Լրագրողը Թվիթերում գրառում էր կատարել՝ հույս հայտնելով, որ Արքայական ակումբի օդանավն անսարքություն կունենա:

Radio International-ի ղեկավարությունը նշել է, որ նման բնույթի հայտարարությունները հակասում են ռադիոկայանի ոգուն: Լրատվամիջոցը հանդես է գալիս բազմակարծության օգտին, սակայն հարգանքի եւ լրագրողական էթիկայի տարրական նորմերի սահմաններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում