09:09  ,  11 փետրվարի, 2016

«Ուֆան» առաջին առաջարկն է ստացել Դավիդ Յուրչենկոյի հարցով

Տուլայի «Արսենալն» առաջարկ է արել Բաշկիրիայի «Ուֆային»՝ հայկական արմատներով 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոյին հրավիրելով փորձաշրջանի: Այդ մասին հայտնել է «Ուֆայի» գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը:

«Իրոք, դա առաջին առաջարկն է Յուրչենկոյի հարցով: Իսկ թե ինչու են նրան հրավիրում փորձաշրջանի, դա պետք է հարցնել «Արսենալին»,- Շամիլ Գազիզովի խոսքը մեջբերում է Sportbox-ը:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն հրաժարվել է երկարաձգել «Ուֆայի» հետ գործող պայմանագիրը, ինչից հետո տեղափոխվել էր երկրորդ թիմ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով