09:44  ,  11 փետրվարի, 2016

«Լիվերպուլի» ղեկավարությունը ներողություն է խնդրել երկրպագուներից

«Լիվերպուլի» ղեկավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով տոմսերի գների թանկացման հետ կապված սկանդալի պատճառով: Հայտարարությամն մեջ նշվում է, որ 2 մրցաշրջանների ընթացքում «Լիվերպուլի»՝ Պրեմյեր լիգայի տնային հանդիպումների ամենաէժան տոմսը 59 ֆունտ ստերլինգից չի բարձրանա 77 ֆունտ ստերլինգի:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» երկրպագուները բողոքի ակցիա էին անցկացրել «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում՝ 77-րդ րոպեին լքելով տրիբունաները: Դրանից հետո լիվերպուլցիները բաց էին թողել 2 գոլ՝ բավարարվելով ոչ ոքիով (2:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում