20:10  ,  10 փետրվարի, 2016

Շիրոկովը ԲԿՄԱ-ի հետ մեկնել է Իսպանիա

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը պայմանագիր է կնքել ԲԿՄԱ-ի հետ եւ մոսկովյան ակումբի կազմում մեկնել է Իսպանիա, որտեղ Լեոնիդ Սլուցկիի թիմը հավաք կանցկացնի Մալագայում, գրում է «Чемпионат.com»-ը։

Բանակայինների հետ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Շիրոկովի նախորդ ակումբը Մոսկվայի «Սպարտակն» էր, որի կազմը նա համալրել էր 2014-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում