19:47  ,  10 փետրվարի, 2016

Անգլիայի հավաքականի թեկնածուն ընդունել է մեղքը 15-ամյա աղջկա հետ սեռական կապի գործով

«Սանդերլենդի» անգլիացի կիսապաշտպան Ադամ Ջոնսոնն իրեն մեղավոր է ճանաչել անչափահաս աղջկա հետ սեռական կապի գործով մեղադրանքի մեկ կետով, գրում է Independent-ը։

Մեղադրանքի մյուս 2 կետերը Անգլիայի հավաքականի թեկնածուն չի ընդունել։

Նախորդ տարվա մարտին Ջոնսոնը ձերբակալվել էր 15-ամյա աղջկա հետ սեքով զբաղվելու կասկածանքով, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում