19:18  ,  10 փետրվարի, 2016

Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ է համարում Պոչետինոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ է համարում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյին։ Այդ մասին շոտլանդացի մասնագետը հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային ժողովի անդամ, «Տոտենհեմի» ղեկավարներից Դեւիդ Լեմիին։

«Մի գաղտնիք կպատմեմ ձեզ։ Մոտ 6 շաբաթ առաջ զրույց ունեցա Ֆերգյուսոնի հետ։ Նա ասաց, որ մենք ունենք Անգլիայի առաջնության լավագույն մարզիչը»,- Դեւիդ Լեմիի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 25-րդ տուրից հետո «Տոտենհեմն» «Արսենալի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը եւ 5 միավոր զիջում առաջատար «Լեսթերին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում