22:42  ,  10 փետրվարի, 2016

Մարսելոն բաց կթողնի մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Գրանադայի» հետ խաղում ստացել է անրակի վնասվածք։ Այդ խաղում «Ռեալը» հաղթել էր 2։1 հաշվով։

Մարսելոն բաց կթողնի փետրվարի 17-ին կայանալիք «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում