21:11  ,  10 փետրվարի, 2016

Կրեսպոն ուրախ է Նեւիլի անհաջողությունների համար

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Հերնան Կրեսպոն անդրադարձել է անգլիացի Գարի Նեւիլի անհաջողություններին իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Հեռուստացույցով ֆուտբոլ դիտելն ու մարզիչ լինելը տարբեր բաներ են։ Կարելի է ասել, որ ես երջանիկ եմ, որ Նեւիլի մոտ միայն անհաջողություններ են։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր նա քննադատում մարզիչներին ու ֆուտբոլիստներին, երբ աշխատում էր հեռուստատեսությունում»,- Կրեսպոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ մինչեւ «Վալենսիայում» աշխատանքի անցնելը Նեւիլը չուներ ակումբ գլխավորելու փորձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում