22:15  ,  10 փետրվարի, 2016

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա 20 միլիոն եվրո

Լոնդոնի «Չելսիից» պաշտոնանկ արվելուց հետո գործազուրկ մնացած պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու դեպքում, կստանա տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է elconfidencial-ը։

Նշվում է, որ գործարքի համաձայնեցումը մոտ է ավարտին։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2019 թվականը։

«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մշտական քննադատության թիրախում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում