18:44  ,  10 փետրվարի, 2016

«Ալանիայի» նախկին պաշտպանը տեղափոխվել է «Բանանց»

Երեւանի «Բանանցը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի պաշտպան Սոսլան Կաչմազովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կաչմազովն օսեթական ֆուտբոլային դպրոցի սան է, իսկ նրա նախորդ ակումբը եղել է Վլադիկավկազի «Ալանիան»: 24-ամյա ֆուտբոլիստը «Բանանցի» կազմում փետրվարի 7-ին մասնակցել էր «Ալաշկերտ-2»-ի դեմ ստուգողական խաղի առաջին խաղակեսին։

Կաչմազովը «Բանանցի» կազմում կմասնակցի փետրվարի 11-21-ը Սոչիում կայանալիք հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով