17:50  ,  10 փետրվարի, 2016

«Ուլիսի» նախկին խաղացողը կարիերան կշարունակի «Ամկարում»

Կազմալուծված «Ուլիսի» նախկին խաղացող Դավիդ Խուրցիձեն երեք տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Խուրցիձեն դեռ կապացուցի իր ուժը: Նա «Ամկարի» ապագան է: Խուրցիձեն չի կարողանա առաջիկա հանդիպումներում օգնել մեր թիմին, քանի որ ընթացիկ մրցաշրջանում հայտավորված է եղել երկու ակումբներում՝ «Ուլիսի» հետ մասնակցել է եվրագավաթային խաղերի եւ խաղացել է Արմավիրի «Տորպեդոյում»: Նրա պայմանագիրն ուժի մեջ կմտնի հաջորդ մրցաշրջանից»,- ասել է «Ամկարի» գործադիր տնօրեն Դենիս Մասլովը:

Մոսկվայի ԲԿՄԱ-ի սանը նախկինում հանդես է եկել նաեւ Պենզայի «Զենիթում» եւ Քութաիսիի «Տորպեդոյում»: Խուրցիձեի նախորդ ակումբը Արմավիրի «Տորպեդոն» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում