15:11  ,  10 փետրվարի, 2016

Գործակալ. Սաուդյան Արաբիայում Մարկոսի գործերը լավ են

Մարկոս Պիզելիի, Ռոբերտ Արզումանյանի, Արթուր Եդիգարյանի գործակալ Տիգրան Մկրտչյանը խոսել է ֆուտբոլիստիների կարիերայի ընթացիկ վիճակի մասին, փոխանցում է Sports.kz-ն:

«Սաուդյան Արաբիայում Մարկոսի գործերը լավ են: Նա աստիճանաբար վերադարձնում է մարզավիճակը, հարմարվում է նոր պայմաններին: Մարկոսը լավ ֆուտբոլիստ է եւ ամեն տեղ էլ ցույց կտա իր հնարավորությունները: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ ամառ: Եթե ամեն ինչ նրա սրտով լինի, ապա պայմանագիրը կերկարաձգվի մեկ տարով:

«Շախտյորում» փորձաշրջան անցնող Ռոբերտ Արզումանյանը ստուգողական խաղում ավագի թեւկապով էր: Կարծում եմ՝ թիմի մարզիչը վստահում է նրան: Ռոբերտը լավ է զգում նոր թիմում: Եթե համաձայնության հասնենք պայմանների շուրջ, ապա նա մեկ տարով կտեղափոխվի Կարագանդա:

Արթուր Եդիգարյանն ու Ռումյան Հովսեփյանը լքել են «Շախտյորի» հավաքը: Խնդիրը մարզիչի կողմից ընտրությունն է: Սակայն Արթուրը չի ասել, որ «Շախտյորում» «բարդակ» է: Նա իսկական պրոֆեսիոնալ է եւ լավ մարդ: Երբեք այդպիսի բան չի ասի:

Ճգնաժամը շատ բան է փոխել Ղազախստանում: Հնարավոր է՝ առաջնության մակարդակն ընկնի, բայց ձանձրալի չի լինի»,- ասել է գործակալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում